12 C
Yerevan
7 Մարտի, 2021
136192 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ԶՈՒ զորամասերից մեկում
Այլ Լուրեր

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ԶՈՒ զորամասերից մեկում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 20-ին ը եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վաղարշակ Հարությունյանը շրջել է զորամասի շենք շինություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Զորամասի հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է ծառայության, վերափոխումների գործընթացի, ինչպես նաև նախատեսվող համալրումների մասին:

Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զորքերի և, մասնավորապես, հատուկ ջոկատայինների ամենօրյա պատրաստությունը և մարտունակության ամրապնդումը: Պաշտպանության նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև հրամանատարների պատրաստման հարցում բարձրագույն կրթության գործոնը` որպես առաջնահերթություն նշելով ուսումնառությունը լավագույն ռազմական ակադեմիաներում:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել ընթացիկ խնդիրները

Անի Գրիգորյան

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս

Անի Գրիգորյան

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին