8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136204.8 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը աճել է 8.5%-ով
Տնտեսություն և Բիզնես

Մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը աճել է 8.5%-ով

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2020թ. դեկտեմբերին կազմել է 518.9 դրամ, ինչը 8.5%-ով բարձր է 2019թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից (478.2 դրամ):

Ինչպես տեղեկացանք ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2020թ.   դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 3.4% և 3.9% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 

2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.7% և 8.5% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 0.7% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.3% նվազումով: 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին