2 C
Yerevan
4 Մարտի, 2021
135561.6 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 307 նոր դեպք, առողջացել է 189 քաղաքացի
Կարևոր

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 307 նոր դեպք, առողջացել է 189 քաղաքացի

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք, առողջացել է 189 քաղաքացի, մահացել՝ 5-ը: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 2199 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 630604-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165528 դեպք, որոնցից 154046-ն` առողջացած, 3021-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7719 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 742 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարարը հորդորում է վերադառնալ դիմակի կրման խիստ ռեժիմի

Նատա Հարությունյան

Իտալիայում հայտնաբերել են կորոնավիրուսի՝ պատվաստանյութերի նկատմամբ կայուն մուտացիա

Անի Գրիգորյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, առողջացել է 168 քաղաքացի

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին