7 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134252.8 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » Նոր իրողությունների պատգամաբերը
Գլխավոր Նորություններ

Նոր իրողությունների պատգամաբերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արդեն տևական ժամանակ է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կադրային վերափոխումների ու վարչական ապարատի նոր նշանակումներին անդրադառնալիս խոսում է «ռեստարտի մասին»։ «Ռեստարտն» ըստ էության ոչ այնքան և ոչ միայն տեխնոկրատ, ներառական կառավարության բովանդակության ու կազմի փոփոխությունն է, որքան իշխանության քաղաքական օրակարգի, քաղաքական թիմի ուղեգծի շեշտարդումների վերաբեռնումը։ Պարզից էլ պարզ է, որ պատերազմի, համաճարակի և տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած մարտահրավերները պահանջել և պահանջելու են կտրուկ, արտասովոր ու թիրախային քաղաքականությունների մշակում և իմպլեմենտացիա։ Այս դիտանկյունից ուշագրավ էր իհարկե վարչապետի աշխատակազմի ղեկավարի ՝ Էդուարդ Աղաջանյանի փոխարինումը Արսեն Թորոսյանով։ 

Մյուս կողմից իհարկե ակնառու էր Փաշինյանի ժեստը ուղղված իր աշխատակազմի արդեն նախկին ղեկավարին՝ «մերձավոր» պատվանման կիրառմամբ։Եվ բնական է, որ արդեն լուրեր են պտտվում, թե Աղաջանյանը ավելի կարևոր կուսակցաշինական, արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացներին է լծվելու, որոնց արդեն ամբողջ թափով մասնակցում են բնապահպանության և տարածքային կառավարման նախարարներն ու վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Փաշինյանն ինքը չի էլ թաքցնում, որ իր պատկերացրած կառավարչա-քաղաքական ռեստարտը ստեղծված իրավիճակում առանցքային օրակարգ է, և տրամաբանական, որ եթե այդ ռեստարտի շարժիչ ուժ պատկերացվում է վարչապետի աշխատակազմը ապա և իրականացնողն էլ պետք է լինի կառավարության ամենաքաղաքական ու ամենաարդյունավետ նախարարներից մեկը։ 

Թորոսյանի կերպարը և գործունեությունը որքան էլ երբեմն հակասական, երբեմն բևեռային դրական ու բացասական երանգավորում ստացած լինի հանրության մեջ, այնուամենայնիվ իներտ չի ընկալվել և ոչ մի ճամբարի կողմից։ Թորոսյանը ինքը երբեք իներտ  ու պահպանողական գործունեությամբ աչքի չի ընկել և ցույց է տվել, որ պատրաստ է ոչ սովորական, ոչ ընդունված ու ոչ հաճելի ու երբեմն կոշտ փոփոխությունների ու լուծումների։ 

Դեռ ավելին, կառավարության այլ անդամների նշանակումներն և հանդիպումները բնական դաշնակից քաղաքական ուժերի հետ, հուշում են որ իշխող քաղաքական թիմը ի դեմս իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պատրաստ է իշխանության լայն կոալիցիայի թե՛ հիմա, թե՛ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում և դժկամորեն, բայց վստահաբար պատրաստ է կիսել իր իշխանությունը նրանց հետ։ Պատրաստ է, քանի որ ճգնաժամից դուրս գալու ելքերն իսկ ենթադրում են լայն կոալիցիա և նոր քաղաքական վերադասավորումներ։ 

Ի մի բերելով թե՛ հայտարարված պատրաստակամությունը առ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, թե՛ նոր նախարարների նշանակումերը, թե՛ աշխատակազմի ղեկավարի փոփոխությունը հուշում են, որ իշխանական թիմը և վարչապետը ամբողջ ինտենսիվությամբ պատրաստվում են հետպատերազմյան և հետհամաճարակային իրավիճակի կարդինալ վերափոխման և նաև հնարավոր արտահերթ ընտրությունների ըստ արժանվույն նախապատրաստության։

Նմանատիպ Հոդվածներ

Անհետ կորածների հարազատները բացեցին Տիգրան Մեծի պողոտան. նրանք հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ

Անի Գրիգորյան

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-ամյակի առթիվ

Նատա Հարությունյան

Փորձությունից դուրս եկանք ծանր վիրավորված, բայց ուժեղանալու հաստատակամությամբ. Թորոսյանի ուղերձը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին