5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը
Այլ Լուրեր

ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը:

Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Երկրում ստեղծվել է անկայուն իրավիճակ, երբ, եթե այս կառավարությունը մնում է, ապա անկայունությունն ավելի է խորանում: Պետք է հստակ փոփոխություն լինի՝ վարչապետը հրաժարական է տալիս, եթե խորհրդարանը չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն ինքնալուծարվում է, և կազմակերպվում են արտահերթ ընտրություններ: Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ: Մենք ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների: Եթե դու ունես քաղաքական մեծամասնություն, ուրեմն վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու, եթե այդ վստահությունը չունես, դա այլ խնդիր է»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորը նշեց, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրելու հնարավորություն ունենա, որը որոշ ժամանակ կկարգավորի երկրում իրավիճակը, և դրանից հետո արդեն կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ: 

Նմանատիպ Հոդվածներ

ԲՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ վարչապետի ներկայացրած առաջարկը

Անի Գրիգորյան

ՀՀ Զինված ուժերի և Գլխավոր շտաբի հայտարարությունը բեկումնային է․ ԲՀԿ

Նատա Հարությունյան

Հարցը ԲՀԿ-ում չի քննարկվել, բայց ընտրություններ լինելու դեպքում մենք ստիպված ենք մասնակցել. Գևորգ Պետրոսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին