5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Մեքսիկան ողջունել Է ԱՄՆ-ի նախագահի որոշումը դադարեցնելու ընդհանուր սահմանին արգելապատի կառուցումը
Աշխարհ

Մեքսիկան ողջունել Է ԱՄՆ-ի նախագահի որոշումը դադարեցնելու ընդհանուր սահմանին արգելապատի կառուցումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մեքսիկայի իշխանությունները հավանությամբ ընդունեցին ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի որոշումը դադարեցնելու երկու երկրների սահմանին արգելապատի կառուցումը: Հունվարի 20-ի երեկոյան այդ մասին Twitter-ում հայտնել Է լատինամերիկյան պետության արտգործնախարարության ղեկավար Մարսելո Էբրարդը։

«Մեքսիկան ողջունում Է արգլապատի կառուցման դադարեցումը, միգրցացիոն նախաձեռնությունը հօգուտ միգրանտների երեխաների պաշտպանության ծրագրի, ինչպես նաեւ երկքաղաքացիության միջոցի հայտվելը,- ասված Է գրառման մեջ:- Ինչպես մի քանի տարի առաջ (Մեքսիկայի) նախագահ (Անդրես Մանուել) Լոպես Օբրադորը գրել Էր Ջոզեֆ Բայդենին, որն այժամ նախագահ Է դարձել, կամուրջները համագործակության եւ ըմբռնման ուղի են բացում»: Բայդենը հունվարի 20-ին ավելի վաղ չեղյալ Է հայտարարել իր նախորդ Դոնալդ Թրափի կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմն ամերիկա-մեքսիկական սահմանի իրադրության պատճառով: Այն հունվարի 15-ին եւս մեկ տարով երկարաձգվել Էր սահմանի արգելապատի կառուցման համար Կոնգրեսի շրջանցմամբ միջոցներ ստանալու անրաժեշտության պատճառով: 2020 թվականի դեկտեմբերի կեսերին The Washington Post թերթը հայտնել Էր, որ արգելապատի կառուցումից Բայդենի վարչակազմի հնարավոր հրաժարումը թույլ կտա 2,6 միլիարդ դոլար տնտեսել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի նախագահին

Նատա Հարությունյան

Մեքսիկան COVID-19-ի բուժման համար կօգտագործի Հիդրօքսիքլորոքինը

Աշխեն

Մեքսիկան խստացնում է արտակարգ դրության պահանջները. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին