28 Փետրվարի, 2021
134761.6 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 նոր դեպք
Սոցիալական

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 նոր դեպք

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախում հունվարի 20-ին կատարվել է 56 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են, իսկ որոշների մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2266 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 751 թեստավորում»,-մանրամասնել են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով բնակչությանը հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր

Նատա Հարությունյան

Կորոնավիրուսի հաստատված դեպքերը

Նատա Հարությունյան

Մոսկվայում գնահատել են կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրԷի դեմ պայքարում պատրաստ լինելը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին