8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136198.4 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Բայդենը հրամանագիր Է ստորագրել ԱՀԿ ԱՄՆ-ի վերադառնալու մասին
Աշխարհ

Բայդենը հրամանագիր Է ստորագրել ԱՀԿ ԱՄՆ-ի վերադառնալու մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին հրամանագիր Է ստորագրել, որը փոխում Է նրա նախորդ Դոնալդ Թրամփի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու վերաբերյալ որոշումը: Այդ մասին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները: ԱՄՆ-ին ԱՀԿ վերադարձնելու որոշումն առաջիններից մեկն Է դարձել նրա պաշտոնակալության պահից ի վեր, որը տեղի Է ունեցել մի քանի ժամ առաջ:

Այն դեպքում, եթե Բայդենն այդպիսի քայլ չձեռնարկեր եւ չկասեցներ ԱՀԿ-ից դուրս գալու ընթացակարգը, ապա ԱՄՆ-ը պաշտոնապես կազմակերպությունից դուրս կգար 2021 թվականի հուլիսի 6-ին: Բայդենի թիմի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է դեռ նախքան պաշտոնակալությունը, ասվում Է, որ ԱՄՆ-ը կմասնակցի ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի՝ այս շաբաթ անցկացվող աշխատանքին, ընդ որում՝ ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչին: Բացի այդ, հայտարարության մեջ ասվում Է, որ Բայդենի վարչակազմն աշխատելու Է ԱՀԿ-ի հետ եւ ԱՄՆ-ի մյուս գործընկերների հետ՝ նպատակ ունենալով բարեփոխել եւ ամրապնդել ԱՀԿ-ն եւ առողջապահության ոլորտում աջակցել այդ կազմակերպության գործողություններին: ԱՄՆ-ը հուլիս ամսին ծանուցել Էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ԱՀԿ-ից դուրս գալու մասին, որոշումը պետք Է ուժի մեջ մտներ 2021 թվականի հուլիսի 6-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Բայդենը հեռախոսազրույց Է վարել Գվատեմալայի նախագահի հետ

Անի Գրիգորյան

Բայդենը հիասթափված Է, որ տնտեսության օգնության պլանում չեն ներառի աշխատանքի վարձատրման բարձրացումը

Անի Գրիգորյան

ԱՀԿ-ում հանձն չեն առնում կանխատեսելու համավարակն ավարտվելու ժամկետները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին