7 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134246.4 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » Արամ Շահբազյանի «Տատը» կարճամետրաժ ֆիլմը կցուցադրվի Դուբլինի միջազգային կինոփառատոնում
Մշակութային

Արամ Շահբազյանի «Տատը» կարճամետրաժ ֆիլմը կցուցադրվի Դուբլինի միջազգային կինոփառատոնում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած «Տատը» կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է Դուբլինի 2021 թվականի միջազգային կինոփառատոնի ցանկում։

Այս մասին հայտնում է կինոկենտրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:

 Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն Արամ Շահբազյանն է, սցենարի հեղինակը՝ Աննա Սարգսյանը, օպերատորը՝ Մկրտիչ Բարոյանը:

Կինոնկարում նկարահանվել են Ռոմելա Մնացականյանը, Անդրանիկ Միքայելյանը, Շահանե Քեշիշյանը, Վահագն Գասպարյանը, Մակար Գալստյանը, Մարիամ Ղազանչյանը, Կոնստանտին Կոզմանովը:

 … Անհետաձգելի նկարահանում կատարող խումբն աղմուկով ներխուժում է դատարկ եկեղեցի։ Քահանան հարցազրույց է տալիս արհեստական մարդու մասին: Եկեղեցու խորանի պատին կպած փոքրամարմին ծեր կինը, որ չէր նկատվել, աղմուկով սկսում է մաքրել եկեղեցու հատակը: Ի պատասխան նկարահանումն ընդհատած խմբի հանդիմանությանը՝ տատը համառում է. «Ես ուշանում եմ»: Նրա ձեռքից խլում են բրիչը, ապա ավելը, հետո հատակ մաքրող փայտն ու լաթը՝ ամեն անգամ ընդհատելով նկարահանումը: Հիստերիկայի հասած ռեժիսորն անհնդհատ փորձում է հասկանալ, թե որտեղից է ուշանում տատը: Խումբը թողել է նկարահանման հրապարակն ու հավաքվել տատի գլխին։ Անսալով քահանայի խնդրանքին՝ տատը նորից կպչում է խորանի պատին: Աշխատանքը վերսկսած ռեժիսորը, եկեղեցու պատշգամբից աչք գցելով, նկատում է տատին, որ եկեղեցու հսկա սրահը անձայն լվանում է ձեռքի թաշկինակով: Ռեժիսորի «Ստո՛պ» բղավոցին հաջորդում է նկարահանումն անմիջապես դադարեցնելու հրահանգը, քանի որ տատը «ուշանում է», և նա հենց հիմա պետք է մաքրի հատակը: Նկարահանումն անավարտ թողած խումբը եկեղեցու սրահում սկսում է եռուզեռը՝ կամավոր դառնալով տատի օգնականը: Ժամանակի մասին հուշում է սկսված երեկոյան ժամերգությունը: Մինչ խումբը սարքավորումները բեռնելով պատրաստվում է հեռանալ, ասիստենտը գրպանում գտնում է տատի խոնավ թաշկինակը: Հավատացիալների մեջ տատին փնտրող ասիստենտը ծնկում է նրա սառած ոտքերի մոտ: Ողջ պատմությանը լուռ հետևող դպիրը խորանում երգում է «Տեր, ողորմեա»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին