10 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134771.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Օպերային թատրոնը Գեղամ Գրիգորյանի հոբելյանի առթիվ տարին կսկսի «Անուշ» ներկայացմամբ
Մշակութային

Օպերային թատրոնը Գեղամ Գրիգորյանի հոբելյանի առթիվ տարին կսկսի «Անուշ» ներկայացմամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարին կսկսի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացմամբ, որը երաժշտասերները կարող են վայելել հունվարի 31-ին:

Ներկայացումը նվիրվում է մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի 70-ամյա հոբելյանին:

 «Մաեստրո Գեղամ Գրիգորյանը օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգերն ու նրբազգաց կատարումները, Գեղամ Գրիգորյան անունը սեպագրվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում: Ներկայումս «Անուշ» օպերան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվում է Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ»,- թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրել է օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Նմանատիպ Հոդվածներ

«Վերադարձ». օպերային թատրոնի արտիստները կրկին բեմ կբարձրանան երկարատև դադարից հետո

Անի Գրիգորյան

Օպերային թատրոնը Հանրապետության տոնը կշնորհավորի առցանց համերգով

Աշխեն

Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին