1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135120 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Պատգամավորը կոչ արեց մասնագետներին իրենց փորձառությունը կիսել Covid-ի հարցով քննիչ հանձնաժողովի հետ
Այլ Լուրեր

Պատգամավորը կոչ արեց մասնագետներին իրենց փորձառությունը կիսել Covid-ի հարցով քննիչ հանձնաժողովի հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը սկսում է իր աշխատանքները, առաջին նիստը կկայանա հունվարի 25-ին:

ԱԺ ճեպազրույցներում այս մասին ասաց ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ դեռևս անցյալ տարի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ իրավունքի ուժով ստեղծվել է Covid-19-ի դեմ պայքարի կառավարության և պարետատան միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողով: Պատերազմական դրությամբ պայմանավորված, սակայն, հանձնաժողովի ձևավորումը հետաձգվել էր:

«Ուզում եմ տեղեկացնել, որ հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ արդեն կազմվել է անհատական կազմը, և հանձնաժողովն այդ փաստի ուժով ստանձնում է իր լիազորությունները: Առաջին նիստը տեղի կունենա հունվարի 25-ին»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ գործընկերների հետ միասին նաև հանրության աջակցությամբ կկարողանան արդյունավետ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները: Նա կոչով դիմեց փորձագիտական, մասնագիտական շրջանակներին՝ բժիշկներին, համաճարակաբաններին, հանրային առողջապահության մասնագետներին, ռեանիմատոլոգներին իրենց փորձառությունը կիսել հանձնաժողովի:

Նմանատիպ Հոդվածներ

Նպատակը հընթացս գործին օգնելը չէ. Գրիգորյանը՝ COVID-ի հարցով քննիչ հանձնաժողովի վերաբերյալ

Անի Գրիգորյան

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում են ներկայացրել

Սերինե

Քննիչ հանձնաժողովի ժամկետը կերկարացվի․ անարդյունավետ են աշխատել. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին