1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135129.6 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Մադրիդում երեք մարդ Է զոհվել բնակելի շենքի պայթյունի հետևանքով
Աշխարհ

Մադրիդում երեք մարդ Է զոհվել բնակելի շենքի պայթյունի հետևանքով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մադրիդում բնակելի շենքի պայթյունի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, եւս մեկը համարվում Է կորած: Այդ մասին գրում Է El Mundo-ն՝ վկայակչելով մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցչին։

Ավելի վաղ հաղորդվել Էր պայթյունից երկու զոհերի մասին: Պայթյունը տեղի Է ունեցել ջրաջեռուցիչն ստուգելիս: Զոհվել Է երկու անցորդ եւ մի աշխատող, որն ստուգում Էր ջրաջեռուցիչը: Երկրորդ աշխատողին շարունակում են փնտրել: Հոսպիտալացվել Է չորս տուժած: Տուժել Է յոթ մարդ: Պայթյունը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել Է հինգհարկանի շենքի վերին երկու հարկերը, որը պատկանում Էր Մադրիդի արքեպիկոպոսական առաջնորդարանին: Տուժածների թվում կա մի քահանա: Վերին հարկերից մնացել Է բետոնե կմախքը: Շենքի բեկորները փակել են փողոցը: Պայթյունից հետո շենքն այրվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների և տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան

Նատա Հարությունյան

Մադրիդում հաշվել են ձյունամրրիկի պատճառով քաղաքին հասված վնասը

Անի Գրիգորյան

Հայերի բողոքի ակցիան Մադրիդում (ուղիղ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին