28 Փետրվարի, 2021
134764.8 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Կրթության համար այս ծանր վիճակում 3-4 տարի կորցրեցինք ու հիմա էլ կորցնում ենք․ փորձագետը՝ կրթական նոր կենտրոնի մասին
Այլ Լուրեր

Կրթության համար այս ծանր վիճակում 3-4 տարի կորցրեցինք ու հիմա էլ կորցնում ենք․ փորձագետը՝ կրթական նոր կենտրոնի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հանրակրթության բովանդակությունը կարգավորող ոլորտը տևական ժամանակ «որբ էր» մնացել։ Երկար քաշքշուքներից հետո լուծարվել էր Կրթության ազգային ինստիտուտը, իսկ փոխարինող կառույց համառորեն չէր ստեղծվում։

Օրեր առաջ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դժվարացավ ասել՝ կառույցը ոլորտում կարողանալո՞ւ է իսկապես դրական փոփոխությունների հիմք դառնալ։  Նա NewArmenia.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է սպասել ԿԶՆԱԿ-ի աշխատանքի բուն մեկնարկին, որպեսզի հնարավոր լինի գնահատել։

«Նախկին համակարգում ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում էր ԿԱԻ-ի աշխատակազմը, իսկ նոր մոտեցման պարագայում ԿԶՆԱԿ-ը կազմակերպում է գործընթացն ու վերահսկում, բայց վերապատրաստումներն արդեն անելու են ոչ թե կենտրոնի աշխատողները, այլ  կազմակերպությունները, որոնք մրցույթով կշահեն ու կիրականացնեն դա։ Նախկինում ինստիտուտն ուներ առարկայական մեծ թվով մասնագետներ, այսինքն՝ ամեն առարկայից  2-4 մասնագետ կարող է լինել, որոնք բացի վերապատրաստումներ անելուց, նաև այդ առարկայի հետ կապված տարբեր գործառույթներ էին իրականացնում։ Օրինակ՝ ինչ-որ գիրք էին ուզում տպագրել, ու այդ մասնագետները նայում էին գրքերն ու կարծիք տալիս, երաշխավորում։ ԿԶՆԱԿ-ի դեպքում, ասես, միտված են մասնագետներ հրավիրելուն»,- ասաց նա։

Սերոբ Խաչատրյանը համակարծիք է, որ ԿԶՆԱԿ-ի փոխարեն կարելի էր պարզապես թարմացնել, փոփոխություններ անել ԿԱԻ-ում, որը փակվեց։

«Ոչ միայն հնարավոր էր, այլև ճիշտ էր։ Երբեմն, երբ հասարակական կյանքում ինչ-որ փոփոխություն ենք անում, մենք այդ փոփոխություններին մոտենում ենք առարկաների տրամաբանությամբ, այսինքն՝ ինչ-որ մի առարկա դուր չի գալիս, ու կարող եմ այդ առարկան շպրտել ու նորը գնել։ Հաճախ նույն տրամաբանությունը կիրառվում է կրթության ոլորտում, այսինքն՝ այս ինստիտուտն ինձ դուր չի գալիս, ու ես պետք է փակեմ և նորը բացեմ»,- շարունակեց Սերոբ Խաչատրյանը։

Կրթության փորձագետի գնահատմամբ՝ ԿԶՆԱԿ բացելով ու ԿԱԻ-ն փակելով անհարկի ժամանակ կորավ։

«Ահագին ժամանակ կորցրեցին, քանի որ արդեն 2017 թ․-ից այդ ինստիտուտի փակման հարցը դրված էր։ Այսինքն՝ կրթության համար այս ծանր վիճակում մենք 3-4 տարի կորցրեցինք ու հիմա էլ կորցնում ենք, քանի որ այս ինստիտուտը՝ ԿԶՆԱԿ-ը, դեռ պետք է ձևավորվի, հասկանա, թիմ հավաքի և այլն։ Ստացվում է, որ աշխատանքն այս տարի էլ կորելու է»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Ուսուցիչները չափորոշիչների հետ միայնակ չեն մնալու, լուրջ վերապատրաստումներ են լինելու․ Արտաշես Թորոսյան

Սերինե

Չեմ կարծում, որ նախարարի փոփոխությունը ճիշտ էր, և դրանով կարելի է ինչ-որ խնդիր լուծել․կրթության փորձագետ

Նատա Հարությունյան

Ինչո՞ւ չէր կարելի աստիճանաբար բացել դպրոցները. իսկ դասամիջոցների առկայությունը պարտադիր է․ Սերոբ Խաչատրյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին