28 Փետրվարի, 2021
134761.6 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » ՀՔԱՎ-ը տվյալներ ունի 408 անհետ կորածների մասին
Այլ Լուրեր

ՀՔԱՎ-ը տվյալներ ունի 408 անհետ կորածների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատերազմի օրերից տվյալներ է հավաքում անհետ կորածների հարազատներից ու փոխանցում ՊՆ-ին:

«Մինչ օրս 700-ից ավելի քաղաքացիների հարցով են մեզ դիմել: Այս պահի դրությամբ մեր ցուցակներով ունենք 408 անհայտ կորածի վերաբերյալ տեղեկություններ: 700-ի ցուցակները այս ընթացքում ֆիլտրվել են, ոմանք ողջ են գտնվել, ոմանց մարմինն է գտնվել, ոմանք գերության մեջ են»,- NewArmenia.am-ին ասաց ՀՔԱՎ-ի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: Ըստ նրա՝ իրենց դիմածներից ողջ են գտնվել 117 քաղաքացիներ, գտնվել են նաև 144-ի մարմինները: Պարզվել է, որ 10 անհետ կորածներ գերիների մեջ են:

Սադիկյանը չի բացառում, որ 408-ի անհետ կորածների մեջ կան անձինք, որոնք միգուցե մահացած են, սակայն դեռ չեն նույնականացվել: «Կան դեպքեր, երբ զինվորի անունը զոհերի ցուցակում կա, բայց մարմինը չկա, նա չի կարող զոհված համարվել, պետք է անհետ կորած համարվի»,-ասաց փորձագետը:

Նշենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, թե 766 մարմին ԴՆԹ հետազոտման փուլում է, և նույնականացումից հետո ավելի հստակ տվյալներ կլինեն: Իսկ Առողջապահության նորանշանակ նախարարն այսօր լրագրողներին ասել է, որ փորձաքննության է ենթարկվել 3450 զոհի դի, և օրական 30 դի է ճանաչվում: 

ՀՔԱՎ ներկայացուցիչը նաև ասաց, որ Պաշտպանության նախարարության աշխատանքը թե՛ անհետ կորածների հարազատների, թե՛ իրենց համար անհասկանալի է: «Մենք տեղեկությունները փոխանցում ենք, բայց չգիտենք՝ ինչ քայլեր են ձեռնարկվում: Հարազատները տարբեր տվյալներ են փոխանցում, հեռախոսային վերծանումներ են ուղարկում, այդ մարդկանց մի մարմնից ուղարկում են մյուս մարմին, ասում են՝ գնացեք Կարմիր խաչ: Սակայն պետության պարտավորությունն է՝ անընդհատ կապի մեջ լինել հարազատների հետ և տեղեկություններ տրամադրել, թե ինչ են անում կորածների որոնման ուղղությամբ»,-նշեց փորձագետը:

Ըստ Սադիկյանի՝ անկհայտ անկազմակերպվածություն կա վերոնշյալ աշխատանքների հետ կապված: «Օրինակ՝ դեռ 22 օր առաջ Արցախում ողջ գտնված 6 զինվորներից մեկի հետ կապված մեզ վերջերս ՊՆ-ից զանգել ասել են, թե այդ քաղաքացու վերաբերյալ քայլեր են ձեռնարկում, և իր անունը անհետ կորածների ցուցակի մեջ է, այն դեպքում, երբ զինվորը արդեն 22 օր հիվանդանոցում է, և փաստորեն, ՊՆ-ն այդ մասին չգիտի»:

ՀՀ ՊՆ գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովից չհաջողվեց մեկնաբանություն կամ տվյալներ ստանալ:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Հստակեցվում են անհետ կորած անձանց անհետ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները

Անի Գրիգորյան

Անհետ կորածների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի վարչական շենքի դիմաց

Նատա Հարությունյան

Անհետ կորածների հարազատները ՊՆ-ից տեղեկություն են ակնկալում Զանգելանի հատվածում որոնման աշխատանքի մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին