1 C
Yerevan
4 Մարտի, 2021
135545.6 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Վարչապետի որոշմամբ կձևավորվի պետությանը պատճառված վնասի փոխհատուցման աշխատանքային խումբ
Այլ Լուրեր

Վարչապետի որոշմամբ կձևավորվի պետությանը պատճառված վնասի փոխհատուցման աշխատանքային խումբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:  

Որոշման մեջ մասնավորպաես, ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1․ Քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2․ Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասի վերականգնված գումարի հաշվառման, դրա տնօրինման ոլորտում ծագած խնդիրների կանոնակարգման նպատակով իրավական կարգավորումների վերանայման և դրանց գործնական կիրառման լուծումներով համակարգի վերաբերյալ եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»։

Նմանատիպ Հոդվածներ

Չեմ բացառում, որ Ա. Սարգսյանը քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում փոխեց իր որոշումը․քաղաքագետ

Սերինե

ՀՀ վարչապետի որոշմամբ Դիլիջան և Թումանյան համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել 

Նատա Հարությունյան

Վարչապետին ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի 2020թ. արդյունքները և 2021թ. ծրագրերը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին