6 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134803.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Մարդու կրոնական հայացքը քննարկման առարկա դարձնելն անթույլատրելի է․ Ստեփան Դանիելյան
Կարևոր

Մարդու կրոնական հայացքը քննարկման առարկա դարձնելն անթույլատրելի է․ Ստեփան Դանիելյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նշանակումից հետո մեդիադաշտում տարածվեցին  լուրեր, որ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանը մտերիմ են և ունեն բիզնես շահեր։ Ավելին, մամուլին հետաքրքրեցին նախարարի ամուսնու կրոնական հայացքները։ Եղան հրապարակումներ այն մասին, որ Ավանեսյանի ամուսինը «Ռեմա» կրոնական կազմակերպության անդամ ու քարոզիչ է։

Լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով այդ հարցին, ասաց, որ ամեն անձի կրոնի ազատությունը Սահմանադրությամբ անքակտելի իրավունք է, և իր ամուսինը չի հանդիսանում քարոզիչ։

Religions.am կայքի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, չնայած այն հանգամանքին, որ տեղյակ չէ Ստեփան Ավանեսյանի կրոնական հայացքներից և  «Ռեմա» կրոնական կազմակերպության անդամակցությունից, այնուամենայնիվ, կարծում է՝ կրոնական ուղղվածությունը, ազգային պատկանելիությունը, անձնական կյանքը չպետք է քննարկման առարկա դարձնեն ու շահարկեն, «սրանք մարդու մասնավոր ոլորտներն են, և դրանք հանրային քննարկման առարկա դարձնելը, բնականաբար, անթույլատրելի է»։

Դանիելյանը դժվարանում է ասել, թե ինչ նպատակով են այսպիսի քննարկումներ ծավալվում․ «Տարբեր մարդիկ տարբեր նպատակներ են հետապնդում, ընդհանուր կարծիք ասելը սխալ է։ Մարդու անձնականը քննարկման առարկա դարձնելուն դեմ եմ, իսկ անձնականի մեջ մտնում է սոցիալական վիճակը, անձնական կյանքը, հայացքները, այդ թվում նաև կրոնական և էլի բազմաթիվ հարցեր, ինչը, բնականաբար, ոչ միայն անթույլատրելի է, այլ շատ դեպքերում նաև պետք է դատական հետապնդում լինի, եթե տվյալ մարդը համարի, որ մտել են իր անձնական կյանք, որը նաև վերաբերում է խղճի ազատությանը, իսկ խիղճը վերաբերում է համոզմունքներին»։

Ստեփան Դանիելյանը վստահ է, որ սա մարդու իրավունքների ոտնահարում է՝ այն իրավունքների, որոնք պաշտպանված են Սահմանադրությամբ։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Անահիտ Ավանեսյանը գիտաբժշական գրադարանին նվիրել է մեկդարյա պատմություն ունեցող բացառիկ հատորներ

Նատա Հարությունյան

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Նատա Հարությունյան

Անահիտ Ավանեսյանն առցանց հանդիպում-քննարկում է ունեցել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին