5 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134019.2 By Google Analytics 23.02.2021
Գլխավոր » Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարի հետ
Այլ Լուրեր

Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարի հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց ունեցավ Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծվեց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը նոր տիպի կորոնավիրուսի պայքարի շրջանակներում հայ ժողովրդին ցուցաբերված աջակցության և համերաշխության համար:

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը։ Նախարար Այվազյանը ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համակարծիք էին հումանիտար հարցերում միջազգային կազմակերպությունների տեղում անխափան ներգրավվածության անհրաժեշտության շուրջ:

Նախարար Այվազյանը որպես ներկա փուլի առաջնահերթություն առանձնացրեց հումանիտար հարցեր՝ առանձնահատուկ ընդգծելով ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման խնդրի լուծումը։ 

Նախարարներ Այվազյանը և Բլոկը կարևորեցին ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: 

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ-ում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Արա Այվազյանին

Անի Գրիգորյան

Արա Այվազյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նատա Հարությունյան

Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ցույց տվեց, որ ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման մեխանիզմները չեն գործում․ Արա Այվազյանի ելույթը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին