5 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134019.2 By Google Analytics 23.02.2021
Գլխավոր » Իջևանում պատրաստվում են «դիմավորել» Վազգեն Մանուկյանին. ինչ են որոշել. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Իջևանում պատրաստվում են «դիմավորել» Վազգեն Մանուկյանին. ինչ են որոշել. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզում արդեն պատրատսվում են «դիմավորել» 17 կուսակցությունների առաջնորդ Վազգեն Մանուկյանին:

Ինչպես հայտնի է, վերջինս մարզային այցելություններ է կատարում, սակայն Գյումրիում նրա առջև մի խումբ մարդիկ ճանապարհ էին փակել՝ փորձելով խոչընդոտել նրա մուտքը մարզ:

Դրան հետևեց Վազգեն Մանուկյանի հայտնի՝ «բոմժեր էին» արտահայտությունը, որը մեծ քննադատության ալիք բարձրացրեց: Մեկ անգամ էլ Սյունիքում ճանապարհ էին փակել արդեն ԲՀԿ-ականների առջև՝ կրկին խոչընդոտելու նրանց մուտքը մարզ։

Ավելին, մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևան քաղաքում այս առումով մարտական են տրամադրված և անգամ վիրտուալ տիրույթում խումբ են ստեղծել, որտեղ սուր քննարկումներ են ծավալվում և մտադիր են ամեն կերպ խնդիրներ հարուցել ընդդիմության միասնական թեկնածուի համար։

Բայց իրավիճակը ուշագրավ է ու մի փոքր էլ զավեշտալի, քանի որ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս Վազգեն Մանուկյանի և ընդդիմադիր կուսակցությունների մարզային այցելությունները դադարեցված են։ Եվ անհասկանալի է, թե իշխանական ուժերը ինչեր և ինչու են պլանավորում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին