6 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134803.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Որ մարմիններն են ենթակա լինելու Ներքին գործերի նախարարությանը, եւ ինչ կառուցվածքային ստորաբաժանումներ են լինելու․ «ՀԺ»
թերթերի տեսություն

Որ մարմիններն են ենթակա լինելու Ներքին գործերի նախարարությանը, եւ ինչ կառուցվածքային ստորաբաժանումներ են լինելու․ «ՀԺ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծել։

Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

Ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։

Իսկ նախարարությանը ենթակա քննչական դեպարտամենտի ծառայողներն ունենալու են ոստիկանության ծառայողի կարգավիճակ։ Քննչական դեպարտամենտին առայժմ նախատեսվում է հանձնել ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությունը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին