6 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134803.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Նախիջևանից 33 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում
Այլ Լուրեր

Նախիջևանից 33 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունվարի 21-ին, տեղական ժամանակով ժամը 23:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.52⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի, Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝  3-4 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ Հոդվածներ

Երկրաշարժ ՀՀ-ում․ Երևանում և Արտաշատում այն զգացվել է 2 բալ ուժգնությամբ

Անի Գրիգորյան

Երկրաշարժ (հետցնցում) Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք

Նատա Հարությունյան

Երկրաշարժ Երևան քաղաքից 17 կմ հարավ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին