6 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134803.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Ինչ են ցույց տալիս հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները
Այլ Լուրեր

Ինչ են ցույց տալիս հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:   Ուսումնասիրության նպատակն է աջակցել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանը և առողջ մրցակցային միջավայր ստեղծելուն,  ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը:

Հարկ է ընդգծել, որ առաջին անգամ  իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտի համալիր և ընդգրկուն  ուսումնասիրություն, որի շրջանակում փորձ է արվել մանրակրկիտ վերլուծության ենթարկել ոլորտը, ընդհանուր մրցակցային դաշտը,   ոլորտում առկա ներկա իրավիճակը, զարգացումները և այլն:    

Մասնավորապես իրականացվել են ոլորտում առկա պետական կարգավորումների, օրենսդրական դաշտի և մրցակցային միջավայրի վրա դրանց ունեցած հնարավոր ազդեցության, տնտեսվարող սուբյեկտների և մասնակիցների կազմի, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունք ունեցող իրավաբանական անձանց, դրանց սեփականատերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեության ուսումնասիրություններ, վերլուծվել է մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտների կազմն ու կառուցվածքը և այլն: 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության 

պետական հանձնաժողով

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին