1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135104 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք կա
Այլ Լուրեր

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք կա

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից հայտնում են. 

Հունվարի 21-ին կատարվել է 73 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից: 

Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և համաճարակաբանների վերահսկողությամբ ու ցուցումներով ընդգրկում են շրջաններն ու մայրաքաղաքը: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2274 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 829 թեստավորում:Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի Մարտունու քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է Նժդեհի արձանի քողարկման լուրը

Անի Գրիգորյան

Արցախում 50 թեստավորման արդյունքում կորոնավիրուսի վարակի 1 դեպք է հայտնաբերվել

Անի Գրիգորյան

Արցախի ԱԺ-ում քննարկել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների իրավական կարգավիճակի մասին հայտարարության նախագիծը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին