1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136345.6 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » ԱՄՆ նոր վարչակազմը կվերանայի պատերազմ հրահրող Ադրբեջանի աջակցությունը. Բլինկենը՝ ԼՂ խնդրում ԱՄՆ ակտիվացման մասին
Աշխարհ

ԱՄՆ նոր վարչակազմը կվերանայի պատերազմ հրահրող Ադրբեջանի աջակցությունը. Բլինկենը՝ ԼՂ խնդրում ԱՄՆ ակտիվացման մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտության լույսի ներքո, Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի ԱՄՆ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին: Ինչպես տեղեկացնում է ANCA-ն, Բլինկենն այս մասին ասել է՝ գրավոր պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցերին:

«Ես խորապես մտահոգված եմ անցած աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով և Լեռնային Ղարաբաղում ու նրա հարակից տարածքներում մարդասիրական ճգնաժամով: Ես վճռականորեն աջակցում եմ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերի ԱՄՆ ֆինանսավորմանը»,-ասել է Բլինկենը:

Նրա խոսքով՝ այդ պաշտոնում հաստատվելու դեպքում ինքը նաև կաշխատի Կոնգրեսի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի, միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը,  դաշնակիցները, գործընկերները` տարածաշրջանում մարդասիրական կարիքները հոգալու համար:

Մենենդեսը հետաքրքրվել է, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն օգնել Հայաստանին և էթնիկ հայերին՝ Հարավային Կովկասում պաշտպանվել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայից:

Ի պատասխան Բլինկենն ասել է. «Ես աջակցում եմ Հայաստանին անվտանգության, կայունության և ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը: Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո, մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգային աջակցությունը: Հաստատման դեպքում ես անհամբեր սպասում եմ Կոնգրեսի և Պաշտպանության նախարարի հետ համատեղ ՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարելու համար համապատասխան օգնության մակարդակի որոշմանը»:

Մենենդեսը հետաքրքրվել է նաև, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ՝ ինչպե՞ս են նախատեսում ներգրավվել խաղաղ գործընթացում և աշխատել կայուն խաղաղության ուղղությամբ, որը կարտացոլի նաև հայերի շահերը:

«Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու ուղղությամբ `աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ և պետք է միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերի` տառապանքներին վերջ տալու համար»,-ասել է նա:

Բլինկենը շեշտել է, որ այդ պաշտոնում իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխուժացնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը `գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը: Բլինկենը հավելել է, որ դա ենթադրում է Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացումը և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք `երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:

Սենատոր Մենենդեսը հետաքրքրվել է նաև, թե Բլինկենն ինչ տեսակետ ունի Ադրբեջանին անվտանգային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման համատեքստում Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգության օգնությունը»,-ասել է Բլինկենը:

Նմանատիպ Հոդվածներ

Ապտակ ԱՄՆ-ից

Նատա Հարությունյան

ԱՄՆ-ը չի կարող ներկա լինել ԳՀՀՊ-ի շուրջը բանակցություններին, մինչեւ չչեղարկի պատժամիջոցները. Իրանի ԱԳՆ

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին