-3 C
Yerevan
27 Փետրվարի, 2021
134627.2 By Google Analytics 26.02.2021
Գլխավոր » Ստեփանակերտում ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերվել է դի՝ հրազենային վնասվածքով
Իրավունք

Ստեփանակերտում ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերվել է դի՝ հրազենային վնասվածքով

հետևեք մեզ նաև Telegram-ում

2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ: 

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ: ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է: 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին