2 C
Yerevan
4 Մարտի, 2021
135558.4 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Վրաստանում կորոնավիրուսի պատճառով գիշեր ժամանակ տեղաշարժման արգելքը կերկարաձգվի մինչեւ մարտի 1-ը
Աշխարհ

Վրաստանում կորոնավիրուսի պատճառով գիշեր ժամանակ տեղաշարժման արգելքը կերկարաձգվի մինչեւ մարտի 1-ը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը որոշում Է ընդունել մարդկանց տեղաշարժման արգելքի գործողությունը, որն ամեն օր գործում Է 21:00-ից մինչեւ 05:00-ն, պահպանել մինչեւ մարտի 1-ը: Հունվարի 22-ին այդ մասին հայտնել Է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Մայա Ցկիտիշվիլին խորհրդի նիտից հետո կայացած ճեպազրույցում։

«Մարդկանց գիշերային տեղաշարժան արգելքը, որը գործում Է ամեն օր 21:00-ից մինչեւ 05:00-ն, ուժի մեջ կմնա մինչեւ մարտի 1-ը»,- ասել Է նա: Ցկիտիշվիլին նաեւ հայտնել Է, որ համակարգող խորհուրդը որոշում Է ընդունել սկսել վերացնել սահմանափակումները. Թբիլիսի, Քութայիս (Իմերեթի երկրամաս) եւ Ռուսթավ (Քվեմո Քարթլիի երկրամաս) քաղաքներում փետրվարի 1-ից թույլատրված Է բացել բոլոր առեւտրական կենտրոնները եւ խանութները: «Թբիլիսիում, Քութայիսում եւ Ռուսթավում փետրվարի 1-ից կվերսկսեն աշխատանքը բոլոր խանութներն ու առեւտրական կենտրոնները»,- ասել Է Ցկիտիշվիլին՝ հավելելով, որ այդ քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքի արգելքը կպահպանվի մինչեւ մարտի 1-ը: Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում վարակաման հայտնաբերված դեպքերի թիվը կազմել Է 251 071, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան

Նատա Հարությունյան

Վրաստանում ձնատեղումները խնդիրներ են ստեղծել բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար

Անի Գրիգորյան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 396 մարդ, մահերի թիվն ավելացել է 19- ով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին