2 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրականացվող միջոցառումները չեն հանդիսանում պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց
Գլխավոր Նորություններ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրականացվող միջոցառումները չեն հանդիսանում պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Օրերս նման հայտարարություն արեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ սահմանազատումը չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի:

NewArmenia.am-ը հարցի հետ կապված պարզաբանում խնդրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Նրա մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանն ի պատասխան մեր հարցի` ասաց․ «Այս պահին պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղա­կայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է՝ կողմերի փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերում, որն անմիջա­կանորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչնե­րի միջև։ Իրականացվող միջոցառումները չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց և չեն կարող մեկնաբանվել որպես սահմանագծ­ման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»։

Տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարությունից էլ մեզ պատասխանեցին ՄԻՊ-ի՝ Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչների արոտավայրերից ու գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքներից զրկվելու մասին։ ՏԿԵ մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը, հարցին պատասխանելով, հղում տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին։

«Վերջերս վարչապետը հայտարարեց, որ մեր այն քաղաքացիները, որոնք վնասներ են կրել այս աշխատանքների արդյունքում, փոխհատուցում կստանան։ Ավելացնելու ոչինչ այս թեմայով չունեմ, սակայն այդ տարածքների շուրջ բանակցությունները, վնասների գնահատումը և այլն երկարատև պրոցես են»,- ասաց Արմինե Մուրադյանը։

Անի Արամի

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին