28 Փետրվարի, 2021
134764.8 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Պետք է կառավարման ձևի փոփոխություն, ոչ թե անձերի․ քաղաքագետները՝ կադրային փոփոխությունների մասին
Հարցազրույցներ

Պետք է կառավարման ձևի փոփոխություն, ոչ թե անձերի․ քաղաքագետները՝ կադրային փոփոխությունների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Անցած տարվա նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց իշխանության հետագա անելիքների ճանապարհային քարտեզը, որին հաջորդեցին կադրային փոփոխությունները։

Քաղաքագիտական դաշտում կարծում են, որ վարչապետի կողմից արվող կադրային փոփոխությունները նպատակ ունեն կյանքի կոչել Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզը։

Քաղաքագետ Հայկ Սահակյանը կարծում է, որ փոփոխությունները միտված են նաև մարդկանց աչքին նորովի երևալու համար։ Նա ընդգծում է, որ կադրային փոփոխությունները շատ անհասկանալի են տեղի ունենում․ «Ովքեր հրաժարական են տալիս կամ ազատվում երբեք ոչ մի բանի համար պատասխան չեն տալիս, հանրությանը պարզ չի դառնում, թե ինչի համար է այս կամ այն պաշտոնյան ազատվում աշխատանքից, պարզապես փոփոխություններ են արվում, բայց այդ փոփոխությունները ոչ մի էական նշանակություն չեն ունենա, որովհետև պետք է փոխել կառավարման բուն քաղաքականությունը։ Այս փոփոխությունները լուրջ ազդեցություն չեն ունենալու պարոն Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության վարկանիշի  բարձրացման վրա»։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը ևս համոզված է, որ արդյունքի հասնելու համար պետք է փոփոխել ոչ թե անձանց, այլ վարած քաղաքականությունը․ «Եթե տնտեսության, պետության կազմակերպման ձևը չի փոխվելու և այդ մարդիկ աշխատելու են նույն ձևի մեջ՝ իրենց տված արդյունքը ևս լինելու է նույնը, գուցե՝ մի փոքր ավելի լավը, բայց մեծ հաշվով արմատական տեղաշարժ չի լինելու, որովհետև նույնն է կառավարման ձևը»,- ընդգծում է Սուքիասյանը։

Քաղաքագետները ընդգծում են, որ որևէ էական ազդեցություն, որևէ էական նշանակություն կադրային այս փոփոխությունները չեն ունենալու։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին․ Նիկոլ Փաշինյան

Նատա Հարությունյան

Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում «ՔՊ» վարչության եւ կառավարության անդամների հետ

Նատա Հարությունյան

Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին