8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136214.4 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Այլ Լուրեր

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Հունվարի 21-ին և 22-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով չեն արձանագրվել սահմանային միջադեպեր

Անի Գրիգորյան

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ

Անի Գրիգորյան

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին