13 C
Yerevan
6 Մարտի, 2021
136137.6 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » ԲԴԽ անդամի թեկնածուն կողմ է ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանների միավորմանը
Իրավունք

ԲԴԽ անդամի թեկնածուն կողմ է ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանների միավորմանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը կողմ է Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին: Այս մասին Խաչատուրյանն ասաց Ազգային ժողովում իր թեկնածության հարցի քննարկման ընթացքում:

«Ես կողմ եմ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանների միավորմանը»,- ասաց Խաչատուրյանը:

2020թ. օգոստոսի 24-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 8 կողմ-7 դեմ «ձայներով» հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին:

Դավիթ Խաչատուրյանը ծնվել է 1975թ.: 1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև ընդունվել ասպիրանտուրա և 2000թ. պաշտպանել թեկնածուական թեզ ու ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դավիթ Խաչատուրյանը 2016թ. Փաստաբանների պալատի անդամ է: ԲԴԽ անդամի պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Նմանատիպ Հոդվածներ

Ջհանգիրյանը ԲԴԽ-ին կոչ արեց իրավաբանական տեսանկյունից քննարկել տարիքային շեմի հետ կապված հարցը

Նատա Հարությունյան

ԲԴԽ-ն ԵՄ Դատական խորհուրդների միությանը կոչ է անում ներդրում ունենալ պատերազմի դադարեցման գործում

Նատա Հարությունյան

ԲԴԽ-ն Լիլիթ Թադևոսյանին ընտրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին