5 C
Yerevan
8 Մարտի, 2021
136192 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Ո՞վ է ասում, որ մենք անպայման ուզում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անել․ Վ․ Հովակիմյանը՝ Է․ Մարուքյանի կոնտր հուշագրի մասին
Կարևոր

Ո՞վ է ասում, որ մենք անպայման ուզում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անել․ Վ․ Հովակիմյանը՝ Է․ Մարուքյանի կոնտր հուշագրի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան վարչապետ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագրի, առաջարկել է կոնտր-հուշագիր: NewArmenia.am-ն առաջարկի մասին զրուցել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ։

— Պարո՛ն Հովակիմյան, Էդմոն Մարուքյանն առաջարկել է, որ ընտրվի վարչապետ,  հոկտեմբերի 1-ին հրաժարական տա ու չառաջադրվի։ Ավելին՝ ԱԺ 3 ուժերով պայմանավորվում են, որ մարդ չեն առաջադրում, և երկրում լինում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչպե՞ս եք վերաբերում այս առաջարկին։

— Վարչապետն իր հայտարարությամբ այս հարցին պատասխանել է՝ ասելով, որ հանրային պահանջ չկա, այսինքն՝ ակնհայտ է, որ ընդդիմության ցույցերը հանրության շրջանում աջակցություն չեն վայելում։ Ամեն դեպքում վարչապետը հրավիրեց քաղաքական ուժերին 2021 թ․-ին հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ խորհրդակցությունների։ Էդմոն Մարուքյանն ասում է, որ, եթե դուք ուզում եք արտահերթ ընտրություններ, ապա այս տարբերակով կարող եք անել։ Բայց ո՞վ է ասում, որ մենք անպայման ուզում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անել, նման բան չի հայտարարվել։ Վարչապետը հարց ու պատասխանի ժամանակ էլ ասաց, որ, եթե պետք է մենք որոշենք, ապա կորոշենք ու կանենք։ Էդմոն Մարուքյանը փոխում է այն, ինչ ասվել է  ու ներկայացնում է այնպես, ինչպես ցանկանում է։

— Եթե, ի վերջո, որոշեք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, կընտրե՞ք անցումային այլ վարչապետ ունենալու տարբերակը։

— Եթե միայն մեր ցանկությամբ պետք է որոշվի, ապա կորոշենք ու կասենք՝ այսպես ենք ցանկանում ու այս ճանապարհով ենք գնում։ Բայց մենք չենք ասել, որ միայն մեր ցանկությամբ ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշում կայացնելու։ Նման բան չենք ասել, այլ մենք ասել ենք՝ եթե կարծում եք, որ իշխանությունը լեգիտիմության խնդիր ունի, եկեք քննարկենք արտահերթ ընտրությունների գնալու տարբերակն ու գնանք առաջ և հարցնենք, թե իշխանությունն ով պետք է լինի։

— Ինչպե՞ս եք հասկանալու, որ կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ։

— Հավատացեք՝ նման պահանջի առկայության դեպքում հստակ կարտահայատվի, օրինակ՝ քաղաքական ուժերի ընդհանուր կոնսենսուսով, հանրության շրջանում անցկացված հարցումներով և այլն, այսինքն՝ հազար ու մի գործիք կա։ Այսօր խնդիրը նրանում է, որ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցություններն, ըստ էության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չեն բարձացնում, բայց իշխանությանն ասում են՝ ինքդ որոշի ու արա։ Եթե իշխանությունը պետք է որոշի, ապա կննքարկենք ու կորոշենք։

— Էդմոն Մարուքյանը նաև կասկածի տակ է դնում ձեր խմբակցության միասնականությունը՝ ասելով, թե իր թեկնածությունը չեք առաջադրում, քանի որ չեք վստահում ձեր 82 պատգամավորին։

— Եթե ուշադրություն դարձնենք, ապա Էդմոն Մարուքյանը վերջին 2 ամիսը նույն բանն է ասում, նույն գծի մեջ փորձում է կասկածներ սերմանել «Իմ քայլում»։ Ավելին՝ ինքը սա չի էլ թաքցնում, նույնիսկ իր «16+» գործընկերներին էր ասում, որ ագրեսիվ մի հարձակվեք պատգամավորների վրա, քանի որ ձեր ագրեսիվությունից «Իմ քայլի» պատգամավորներն ավելի համախմբված են դառնում։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

«Մեր քաղաքական թիմը շարունակելու է ծառայել Հայաստանին». «Իմ քայլի» օրակարգում արտահերթ ընտրության հարց չկա

Նատա Հարությունյան

Պետք չէ՞ պահպանել քաղաքացիների առողջությունը, կորչի նրանց առողջությո՞ւնը, դա՞ եք ուզում. «Իմ քայլը» պատգամավոր

Սերինե

««Լուսավոր Հայաստանը» ոնց որ թե «Իմ քայլից» էլ հարուստ է». Վահագն Հովակիմյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին