
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության քվեարկությունը: Այն անցկացվում է փակ և գաղտնի ձևաչափով:
«Քվեարկությունը տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում, ժամը 17:20-18:30-ն»,- ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածություններն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: