8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136204.8 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Ազգային գվարդիականներին վրդովմունքից հետո օթևանելու են վերադարձրել Կապիտոլիում
Աշխարհ

Ազգային գվարդիականներին վրդովմունքից հետո օթևանելու են վերադարձրել Կապիտոլիում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ի ազգային գվարդիականներին, որոնց Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալությունից հետո Կոնգրեսի շենքից տեղափոխել Էին ավտոմոբիլային գարաժ, հետ են վերադարձրել Կապիտոլիում: Դա, ինչպես հունվարի 22-ին հայտնել Է NBC հեռուստաալիքը, արվել Է պահեստայինների նկատմամբ այդ վերաբերմունքից օրենսդիրների եւ հասարկայնության վրդովունքից հետո, պահեսայիններ, որոնց հատուկ Վաշինգտոն Էին կանչել Կոնգրեսի շենքի պահպանության եւ անվտանգության ապահովման համար հունվարի 20-ին ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնն ստանձնելու արարողության ժամանակ։

Բայդենի պաշտոնանկալությունից հետո հենց հաջորդ օրն, ինչպես պատմել են ազգային գվարդիականներն իրենք, Կապիտոլիումի ոստիկանությունը նրանց մի մասին խնդրել Է տեղափոխվել գարաժ, քանի որ Կապիտոլիումի շենքում իրենց ներկայությամբ անհարմարություններ Էին ստեղծում իրենց աշխատնքը վերսկսած օրենսդիրների համար: Հենց որ այդ մասին հայտնի Է դարձել, ձեռնարկվել են միջոցներ վրդովմուքի ալիք հարուցած կարգադրության վերացման համար, եւ արդեն հունվարի 21-ի երեկոյան Իլինոյսի նահանգից դեմոկրատ սենատոր Թեմմի Դաուքորթը հայտարարել Է, որ գվարդիականները վերադարձվել են իրենց կողմից ավելի վաղ զբաղեցված հարկաբաժիններ, իսկ Կապիտոլիումի ոստիկանությունը նրանց ներողություն Է հայտնել:

Ներկայումս, NBC-ի տվյալներով՝ Վաշինգտոնում տեղաբաշխված Է Ազգային գվարդայի գրեթե 26 հազար պահեստային, որոնց Վաշինգտոն են կանչել հունվարի 6-ի անկարգություններից հետո: Հունվարի 21-ին նրանցից 10 600-ը կատարել Է մայրաքաղաքում անվտանգության ապահովման՝ իր առջեւ դրված խնդիրը, իսկ շուրջ 15 հազարը պատարստվել Է շուտով մեկնելու տուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին