1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135129.6 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Նավալնուն սպառնում է ավելի քան 13 տարվա ազատազրկում
Աշխարհ

Նավալնուն սպառնում է ավելի քան 13 տարվա ազատազրկում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կրեմլում փորձում են կանխել Ռուսաստանի զանգվածային բողոքի ակցիաները՝ հույս ունենալով, որ Նավալնու շարժման մասնակիցները, կորցնելով իրենց առաջնորդին, կապակողմնորոշվեն։

Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն սպառնում է երկար տարիների ազատազրկում։ Այս մասին հունվարի 22-ին հայտնել է Բլումբերգը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած իրենց աղբյուրները։

Համաձան տեղեկությունների՝ փետրվարի 2-ին նշանակված դատական ​​նիստում Նավալնու՝ Իվ Ռոշերի գործով պայմանական դատավճիռը կարող է փոխվել ազատազրկման՝ 3.5 տարի ժամկետով: Բացի այդ, դեկտեմբերի 29-ին ընդդիմության գործչի նկատմամբ ևս մեկ գործ է հարուցվել ֆինանսական խարդախության վերաբերյալ, որն առնչվում է իր անձնական Հակակոռուպցիոն հիմնադրամում կատարված նվիրատվություններին, և որի դեպքում նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում:

Ըստ Բլումբերգի տվյալների, Կրեմլում կարծում են, որ Նավալնին գործում է արևմտյան կառավարությունների անունից: Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները վախենում են զանգվածային բողոքի ցույցերից, ինչպես դրանք արդեն մի քանի ամիս շարունակվում են Բելառուսում՝ չնայած Մոսկվայի աջակցությունը վայելող Ալեքսանդր Լուկաշենկոյի ջանքերին։

Կրեմլը հույս ունի, որ Նավալնիին աջակցող շարժումն արագ ապակողմնորոշվելու է, եթե իրենց առաջնորդը հայտնվի ճաղերի հետևում, գրում է Բլումբերգը։

Նավալնուն բերման են ենթարկել «Շերեմետևո» -ում և ձերբակալել «Խիմկիում»

Նավալնին բերման է ենթարկվել հունվարի 17-ին ՝ Բեռլինից ժամանելիս, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում անձնագրային ստուգման ժամանակ: Հաջորդ օրը Խիմկի քաղաքի ՆԳ վարչությունում գտնվող դատարանը ձերբակալեց նրան մինչև փետրվարի 15-ը: ԵՄ առաջնորդները, ինչպես նաև եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչները կոչ արեցին Մոսկվային անհապաղ ազատ արձակել ընդդիմադի գործչին: Նավալնիի շտաբը երկրի ամբողջ տարածքում սկսել է պատրաստվել ընդդիմադիր գործչին աջակցող հանրահավաքների, որոնք նախատեսված են հունվարի 23-ին: Ռուսաստանի իշխանությունները փորձում են կանխել բողոքի ցույցերը:

Թունավորվելուց հետո Նավալնին գրեթե 5 ամիս անցկացրեց Գերմանիայում: Երբ ընդդիմադիրը հայտարարեց, որ որոշել է վերադառնալ հայրենիք, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունում նրան որոնում են Իվ Ռոշեր կոսմետիկ ընկերության գործով, և որ ցանկանում են փոխարինել նրա պայմանական պատիժը իրականով։ Քաղաքական գործիչն իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը համարում է շինծու։

Հունվարի 19-ին Նավալնու ղեկավարած Հակակոռուպցիոն հիմնադրամը YouTube- ում հրապարակել է «Դղյակ Պուտինի համար. ամենամեծ կաշառքի պատմությունը» ֆիլմը: Ուրբաթ օրը՝ հունվարի 22-ի առավոտյան, տեսանյութը ուներ ավելի քան 54 միլիոն դիտում:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին