13 C
Yerevan
5 Մարտի, 2021
136041.6 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Եվրախորհրդարանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ
Այլ Լուրեր

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Եվրախորհրդարանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել հունվարի 20-ին Եվրոպական խորհրդարանի կողմից «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության  քաղաքականության» շուրջ  բանաձևերի-տարեկան հաշվետվությունների ընդունման վերաբերյալ՝ գոհունակություն հայտնելով Եվրոպական խորհրդարանի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտահայտված դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Կիսում ենք Եվրախորհրդարանի գնահատականները՝ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման հետևանքով տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Մասնավորապես՝ հարկ ենք համարում հատուկ ընդգծել Եվրախորհրդարանի տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության ապահովման, հայկական մշակութային ժառանգության պահպանման,  իրենց նախկին բնակության վայրեր տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, ռազմագերիների և զոհվածների մարմինների՝ առանց հապաղելու փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ:

Կարևորում ենք բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ Եվրոպական խորհրդարանը նաև առանձին կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել օտարերկրյա զինյալների, ահաբեկիչների ենթադրյալ ներկայության և կասետային զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ:
Ողջունում ենք Եվրախորհրդարանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` միջազգային միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ:

Միանում ենք Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը, որը փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հանուն հակամարտության կարգավորման գործընթացում առավել որոշիչ դեր խաղալու իր ձգտումների:

Կիսում ենք Եվրախորհրդարանի տեսակետն առ այն, որ տևական կարգավորում դեռևս չի գտնվել: Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման կարելի է հասնել Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի հիման վրա»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը ԱՀ օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ

Նատա Հարությունյան

Միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ

Անի Գրիգորյան

Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է. Արցախի ԱԳՆ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին