10 C
Yerevan
6 Մարտի, 2021
136134.4 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. «Փաստ»
թերթերի տեսություն

Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դրամի փոխարժեքը շարունակում է մնալ քաղաքացիներին ու տնտեսվարողներին մտահոգող երևույթների շարքում: Փաստացի անցած երկու ամսում դրամն արժեզրկվել է շուրջ 8 տոկոսով: Սակայն ուշագրավ է, որ նկատելի էին տատանումներ, երբ դրամի փոխարժեքը գահավիժում էր, ապա կանգնում, հետո նորից արժեզրկումը շարունակվում էր: Ըստ փորձագետների, այդ «կանգառները» պայմանավորված են արժեզրկումը ամեն գնով կանխելու իշխանությունների ջանքերով: Իսկ դրա համար, ըստ մեր աղբյուրների, կա հիմնական պատճառ: Բանն այն է, որ, ըստ տեղեկությունների, առաջիկայում սպասվում է եվրոբոնդերի հերթական թողարկումը մոտ կես միլիարդ դոլարի չափով, և արտաքին ներդրողներին չվախեցնելու նպատակով իշխանություններն ամեն ինչ անում են, որ մինչ եվրոբոնդերի թողարկումը տպավորություն ստեղծվի, թե Հայաստանում մակրոտնտեսական միջավայրը կայուն է, այդ թվում՝ դրամի փոխարժեքը:

Դրա համար իշխանությունները Հայաստանի միջազգային պահուստներից այս ընթացքում անընդհատ դոլար են շուկա նետում: Ըստ տեղեկությունների, խոսքը շուրջ 150 միլիոն դոլարի մասին է:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին