5 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134019.2 By Google Analytics 23.02.2021
Գլխավոր » Ռուսաստանի Հեռավոր Արևելքում Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել. կան ձերբակալվածներ
Այլ Լուրեր

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել. կան ձերբակալվածներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մի քանի  տասնյակ մարդ ձերբակալվել է օրենքի խախտման համար: Խաբարովսկի քաղաքապետարանը հայտնել է, որ հրապարակում մոտ 250 մարդ է հավաքվել:

Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում:

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը նշել է, որ ոստիկանության աշխատակիցները բարձրախոսներով բնակիչներին զգուշացրել են, որ ակցիան չարտոնված է, հավաքվածներին խնդրել են ցրվել, սակայն ցուցարարները չեն ենթարկվել պահանջներին:

 Նավալնիի շտաբները կոչ են արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ոչ մի քաղաքում նման ակցիաները արտոնված չեն եղել: ՌԴ գլխավոր դատախազությունը եւ ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել են հանրահավաքներին մասնակցելու համար պատասխանատվության մասին:

Նմանատիպ Հոդվածներ

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ՊՆ-ի դիմաց

Անի Գրիգորյան

ԱԺ շենքի մոտ «Հայրենիքի փրկության շարժումը» բողոքի ակցիա է իրականացնում. Բաղրամյան պողոտան փակ է

Անի Գրիգորյան

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 863 մասնակցի

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին