5 C
Yerevan
24 Փետրվարի, 2021
134019.2 By Google Analytics 23.02.2021
Գլխավոր » Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է ռուս զինծառայող
Այլ Լուրեր

Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է ռուս զինծառայող

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գյումրիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Գյումրիի կայազորի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգում է անցկացնում Գյումրի քաղաքի շրջանցիկ ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով ՝ ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ»,-նշել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն ՝ 2021 թվականի հունվարի 23-ին, ժամը 5: 30-ի սահմաններում, արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողը կորցրել է իր անձնական մեքենայի կառավարումը և բախվել է չնախատեսված վայրում կայանված բեռնատարին:

«Վթարի հետեւանքով ավտոմեքենան այրվել է: Զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է», — ասել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Նմանատիպ Հոդվածներ

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն

Նատա Հարությունյան

ՀՀ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել

Նատա Հարությունյան

Հայտնաբերվել է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին