5 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134019.2 By Google Analytics 23.02.2021
Գլխավոր » COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 98 միլիոնից ավելին է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Այլ Լուրեր

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 98 միլիոնից ավելին է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 98 միլիոն 802 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 117 հազարից: Ապաքինվել է ավելի քան 71 միլիոն մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 25 մլն 390 հազար 042 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 424 հազար 177 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 640 հազար 544-ի, մահերինը՝ 153 հազար 221-ի:

Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 8 միլիոն 755 հազար 133 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 215 հազար 299 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 3 մլն 698 հազար 273 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 20 հազար 921 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 68 հազար 971 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 մլն 583 հազար 907, մահերինը՝ 95 հազար 981:

Տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 360 հազար 852 վարակվածության ընդհանուր, 57 հազար 225 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 252 հազար 972-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 038 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 83-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 88 հազար 911 է, որից ապաքինվել է 82 հազար 138-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 635:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 218-ը:

Նմանատիպ Հոդվածներ

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում COVID-19-ով հիվանդացության նվազման մասին

Նատա Հարությունյան

Կենսաբանը հայտնել Է այն մթերքը, որն օրգանիզմին կօգնի վերականգնվել COVID-19-ից հետո

Անի Գրիգորյան

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 106 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին