5 C
Yerevan
24 Փետրվարի, 2021
134019.2 By Google Analytics 23.02.2021
Գլխավոր » Հովհաննես Մովսիսյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագա՞հ
Այլ Լուրեր

Հովհաննես Մովսիսյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագա՞հ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի պետական համալսարանի` 2020 թվականի օգոստոսի 25-ին կայացած հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ խորհրդի անդամների 18 կողմ ձայներով Գևորգ Մուրադյանը վերընտրվեց  ՀԽ նախագահ:

Մուրադյանը, սակայն, 2020 թվականի նոյեմբերի 15-16-ին դիմում էր ներկայացրել կառավարությանը՝ իր լիազորությունները դադարեցնելու համար։ Մինչ օրս ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նախագահ չունի, բայց հնարավոր է, որ հաջորդ շաբաթ հրավիրվի խորհրդի նիստ, որի ժամանակ կընտրվի խորհրդի նախագահ։

Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, ՀԽ անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց, որ հաջորդ շաբաթ կայանալիք հնարավոր նիստի ժամանակ կքննարկվեն մի քանի ֆորմալ բնույթի հարցեր, «որոնք կապված են համալսարանի հաստիքացուցակի հետ, որից կախված է նաև աշխատավարձերի հարցը»:

«Որոշակի կառուցվածքային  փոփոխություններ են տեղի ունեցել տարվա ընթացքում, դա պետք է հաստատվի, 2021 թվականի բյուջեի կատարողականի հաստատման հարցը և մի շարք անհետաձգելի հարցեր»,- ասաց Սողոմոնյանը և ընդգծեց, որ գլխավոր հարցը լինելու է խորհրդի նախագահի ընտրությունը։

Նիստեր չանցկացնելու պատճառները, ըստ նրա, համավարակն ու պատերազմն են:

«Բացի այդ՝ նաև այն, որ «ՀԽ-ի անդամների կեսը ֆորմալ առումով պետության ներկայացուցիչներն են, բայց իմաստային առումով՝ դե ֆակտո քաղաքական իշխանության ներկայացուցիչներն են, և քանի որ քաղաքական իշխանությունը բոլոր հարցերն է «փայլուն» կատարում, այս հարցը ևս բացառություն չէ»,- կարծում է Սողոմոնյանը։

ԵՊՀ ՀԽ նախագահի պաշտոնում շրջանառվում է Հովհաննես Մովսիսյանի անունը, Մենուա Սողոմոնյանը ևս նշեց, որ ինքն էլ է լսել շրջանառվող այդ լուրը, բայց հստակ որոևէ բան չի կարող ասել։

Հանրային հեռուստաընկերության նորանշանակ տնօրեն, հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Մովսիսյանը հարցը լսելուց հետո չկարողացավ զսպել ծիծաղը, հետո պատասխանեց․ «Չէ-չէ, աբսուրդ է դա, չգիտեմ՝ ովքեր են շրջանառում, բայց աբսուրդ է»։

Հաջորդ շաբաթ կայանալու է նիստ, թե ոչ, Մովսիսյանը տեղյակ չէր․

«Տեղյակ չեմ գործընթացներից, որովհետև նոր եմ ստանձնել Հանրայինի տնօրենի գործառույթները և հիմա ամբողջությամբ դրա մեջ եմ»,- ասաց նա։

Իսկ մասնակցելո՞ւ է խորհրդի նիստերին՝ ի պատասխան Հովհաննես Մովսիսյանն ասաց․ «Մասնակցելու եմ , որովհետև ի պաշտոնե կազմի անդամ եմ»։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Հովհաննես Մովսիսյանն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Անի Գրիգորյան

Այս իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ձևավորելու կարիք չունի. Հովհաննես Մովսիսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին