5 C
Yerevan
24 Փետրվարի, 2021
134019.2 By Google Analytics 23.02.2021
Գլխավոր » Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է
Այլ Լուրեր

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է: Վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար հանրապետության ամբողջ տարածքում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով։ Դրա հետ մեկտեղ որոշ սահմանափակումներ մեղմացվել են:

Կայուն իրավիճակը պահպանելու և վարակի տարածման ռիսկն ավելի նվազեցնելու նպատակով շարունակում է կարևոր մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը:

Մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, այդ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է` կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային։

Հետևելով այս կանոններին` մենք հնարավորություն կունենանք կանխել հիվանդության տարածումն ու վերադառնալ բնականոն կյանքին։

Առողջապահության նախարարություն

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, առողջացել է 188 քաղաքացի

Անի Գրիգորյան

Աշխարհում մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացությունը 20 տոկոսով նվազել Է. ԱՀԿ

Անի Գրիգորյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք, առողջացել է 104 քաղաքացի

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին