5 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134019.2 By Google Analytics 23.02.2021
Գլխավոր » Ֆիզուլու շրջանում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն
Այլ Լուրեր

Ֆիզուլու շրջանում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Հունվարի 22-ին Ֆիզուլու շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում 5 զինծառայողի աճյուն ենք գտել: Մարմինները պետք է ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության` ինքնությունները պարզելու համար»,- ասաց Թադևոսյանը:

Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:

«Այսօր որոնողական շարունակվում են Ֆիզուլու և Քաշաթաղի շրջաններում, Թալիշ-Մատաղիս ուղղություններում»,- ասաց Թադևոսյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն

Նատա Հարությունյան

ՀՀ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել

Նատա Հարությունյան

Հայտնաբերվել է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին