5 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134019.2 By Google Analytics 23.02.2021
Գլխավոր » ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկել են համակարգային խնդիրները
Այլ Լուրեր

ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկել են համակարգային խնդիրները

հետևեք մեզ նաև Telegram-ում

2020թ. հունվարի 22-ին ԱՀ կառավարության շենքում կայացավ ԱՀ առողջապահության նախարարի հրավերով Արցախ ժամանած բժիշկների խմբի և նախարարության ու Ստեփանակերտում գործող բուժհիմնարկների պատասխանատուների հանդիպումը: Այդ մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Բացման խոսքում նախարար Միքայել Հայրիյանը նշեց, որ իր հրավերով ՀՀ-ից եռօրյա այցով Արցախ ժամանած բժիշկների խումբը ունի իր ներուժը բարձր արդյունավետությամբ Արցախում ներդնելու պատրաստակամություն, հետևաբար ներկաներին խնդրեց հանդիպումը օգտագործել որպես առողջապահական համակարգում առկա խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղիները որոշելու օգտակար հարթակ:

Նախարարը շեշտեց նաև, որ հանդիպումները շարունակվելու են ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում գործող բուժհիմնարկներում՝ բոլորին ընձեռելով համակարգում առկա խնդիրները հաղթահարելու սեփական տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնելու հնարավորություն:

Հյուրընկալված բժիշկների խմբի պատասխանատու Արամայիս Գալումյանն Арамаис Галумян իր հերթին նշեց հետևյալը. «Արցախ ենք եկել փոքր խմբով, նեղ մասնագետներով, բայց նրանք բոլորն էլ հիանալի մասնագետներ են։ Նպատակը՝ տեղի գործընկերների հետ միասին համակարգում եղած խնդիրները վեր հանելն ու դրանց հրատապ լուծում տալն է։ Թեև ներկա այցը կատարվել է նեղ խմբով, սակայն այն այսպես ասած հետախուզական բնույթ ունի և առաջիկայում ընդլայնված կազմով հանդիպումները լինելու են մեր գործնական առօրյայի անբաժանելի մասը»:
Օրվա վերջին հյուրընկալված բժիշկները նախարարի ուղեկցությամբ այցելեցին ԱՀ ԱՆ «Արևիկ» մանկական բուժմիավորում:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում 50 թեստավորման արդյունքում կորոնավիրուսի վարակի 1 դեպք է հայտնաբերվել

Անի Գրիգորյան

Արցախի ԱԺ-ում քննարկել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների իրավական կարգավիճակի մասին հայտարարության նախագիծը

Անի Գրիգորյան

Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում մեկ շաբաթում ստացվել է 838 զանգ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին