5 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134019.2 By Google Analytics 23.02.2021
Գլխավոր » Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները հանդիպել են
Այլ Լուրեր

Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները հանդիպել են

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ,  ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և շնորհավորեց նախարար Զալկալիանիին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:  

Արտգործնախարարները հանգամանալից քննարկում ունեցան Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։ 

Նախարարները կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը՝ որպես փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման կարևորագույն հարթակ: 

Անդրադարձ կատարվեց նաև ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն: 

Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշվեց, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար:

Նմանատիպ Հոդվածներ

ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարներ

Սերինե

Ինչո՞վ կարևորվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին