5 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134019.2 By Google Analytics 23.02.2021
Գլխավոր » Արարատի մարզի մի շատ բնակավայրերում կդադարեցվի ջրամատակարարումը
Այլ Լուրեր

Արարատի մարզի մի շատ բնակավայրերում կդադարեցվի ջրամատակարարումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գառնի-Արարատ ջրատարի վթարի հետ կապված,  հունվարի 24-ի ժամը 14:00-ից մինչև հունվարի 25-ի ժամը 23:00-ը կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, Մրգավետ, Մասիս, Մրգավան, Մրգանուշ, Նշավան, Նորաշեն, Նոր ՈՒղի, Նոր Կյանք, Շահումյան, Ոստան, Ոսկետափ, Վանաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Դեղձուտ, Վարդաշեն, Տափերական, Սիսավան, Փոքր Վեդի, Քաղցրաշեն գյուղերի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին