27 Փետրվարի, 2021
134633.6 By Google Analytics 26.02.2021
Գլխավոր » Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանափակել լրատվամիջոցներով հեռարձակվող վիճակախաղերի գովազդները. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանափակել լրատվամիջոցներով հեռարձակվող վիճակախաղերի գովազդները. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 ՀՀ Կառավարությունը հանդես է եկել հերթական օրենսդրական նախաձեռնությամբ, որն ուղղված է լրատվամիջոցների դեմ եւ կրկին փորձ է արվում սահմանափակել լրատվամիջոցներով հեռարձակվող գովազդները:

Մասնավորապես, ՀՀ Ֆինանսների նախարարության երկնած նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար եւ անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Միեւնույն ժամանակ խախտում արած լրատվական կայքերի նկատմամբ կկիրառվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով: Ընդ որում, այս նախագիծը ներկայացնելիս Կառավարությունը չի խորհրդակցել դաշտում գործող ԶԼՄ-ների հետ ու չի հետաքրքրվել՝ հնարավո՞ր է տեխնիկապես գովազդը ժամով տեղադրել:

Այն միայն դրվել է հանրային քննարկման եւ ստացել չորս կողմ ձայներ։ Սակայն սա իսկական գլխացավանք է դառնալու կայքերի համար, եթե չասենք անհնարին կլինի օրենքի պահանջի կատարումը:

Կայքերի աշխատանքը հեռուստատեսային հեռարձակումից էապես տարբերվում է, եւ ժամով գովազդ դնելը ուղղակի անհնար է: Իսկ իրականում ինչ նպատակ է հետապնդում պատերազմում պարտված Կառավարությունը. գովազդներից զրկել լրատվամիջոցներին:

Ընդ որում, այդ նպատակը նրանք հետապնդում են իշխանության գալու հենց առաջին օրվանից, եւ, որպես օրինակ, բավական է հիշել Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախագծերը, այժմ էլ այդ գիծը ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունն են շարունակում:

Գաղտնիք չէ, որ լրատվամիջոցները ֆինանսավորվում են հենց գովազդների միջոցով, եւ խոսքը նաեւ վիճակախաղերի գովազդին է վերաբերում: Եվ ստացվում է՝ վիճակախաղերը մեր երկրում գոյություն ունեն, գոծում են, իսկ դրանց գովազդը հենց կայքերով պետք է սահմանափակվի: Ընդգծում ենք, որ կայքերում դրանց սահմանափակումը չի բերելու ինտերնետ տիրույթում գովազդի սահմանափակման կամ բացառման, քանի որ համացանցը հնարավորություն է տալիս առանց սահմանափակման ցանկացած սոցցանցում տեղադրել գովազդ եւ ստանալ դրա արդյունավետությունը:

Այսինքն՝ վիճակախաղերի կազմակերպիչները, այսպես, թե այնպես, իրենց գումարը կստանան, խաղամոլությունը, այսպես, թե այնպես, կզարգանա մեր երկրում, սակայն լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ, որոշները կփակվեն…

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին