27 Փետրվարի, 2021
134633.6 By Google Analytics 26.02.2021
Գլխավոր » Գորիս-Կապան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Այլ Լուրեր

Գորիս-Կապան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Կապան  ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ Հոդվածներ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Նատա Հարությունյան

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Նատա Հարությունյան

Ճամբարակի, Սևանի տարածաշրջաններում, Սիսիան-Գորիս, Գորիս-Շուռնուխ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին