27 Փետրվարի, 2021
134636.8 By Google Analytics 26.02.2021
Գլխավոր » Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
Այլ Լուրեր

Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք.

«Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Գառնի-Լանջազատ ճանապարհը միավորում է Հայաստանի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը ` Գառնիի տաճարը և Լանջազատ գյուղը՝ անցնելով Ազատի կիրճով, Ազատ ջրամբարի կողքով՝ միավորելով Կոտայքի և Արարատի մարզերը։

Ճանապարհը թույլ կտա շրջանցել հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը և պակասեցնելով մեքենաների հոսքը դեպի մայրաքաղաք։

Վերականգնման աշխատանքների արդյունքում կգործի դեպի զբոսաշրջային գրավիչ այցելավայրեր, ինչպես օրինակ՝ Դվին հնավայր, Գառնու տաճար, Ազատ գետ տանող անվտանգ և ժամանակակից կահավորված 18 կմ ճանապարհ։

Գառնի-Լանջազատ ճանապարհի վերակառուցումը հնարավորություն կընձեռի զբոսաշրջիկներին խնայել ճանապարհների վրա ծախսվող ժամանակը՝ ապահովելով անվտանգ և դյուրին տեղաշարժ, քանի որ վերջինս կհանդիսանա սողանքային Ողջաբերդ համայնքի տարածքով անցնող ճանապարհի այլընտրանք։

Ծրագիրն իրականացվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկի վարկավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին