1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136345.6 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Կորոնավիրուսի 21 նոր դեպք՝ Արցախում
Այլ Լուրեր

Կորոնավիրուսի 21 նոր դեպք՝ Արցախում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են. 

Հունվարի 25-ին կատարվել է 36 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: 

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Կատարվել է 19 017 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Նմանատիպ Հոդվածներ

Հաստատվել է կորոնավիրուսի 337 նոր դեպք, առողջացել են 170-ը

Անի Գրիգորյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել

Նատա Հարությունյան

508 նոր դեպք՝ 3016 թեստավորումից․ կորոնավիրուսային իրավիճակը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին