1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136348.8 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Բայդենը հայտարարել Է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամության մասին
Աշխարհ

Բայդենը հայտարարել Է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամության մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ պատրաստ Է խնդրահարույց հարցեր քննարկել ռուսական կողմի հետ: Պետության ղեկավարի խոսքով՝ ինքը Մոսկվայի հետ կապված թեմաների վերաբերյալ զանազան տեղեկատվության հարցում Է արել գերատեսչություններին:

Միեւնույն ժամանակ, ընդգծել Է նախագահը, Միացյալ Նահանգները կարող Է նաեւ համագործակցել Ռուսաստանի հետ, մասնավորապես, ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ-3) կրճատման եւ սահմանափակման հարցում: «Մենք կարող ենք նաեւ ի շահ մեր երկրների գործել ՌՀՍ-3-ի երկարացման հարցում, եւ հստակ հասկանալ տալ Ռուսաստանին, որ մենք շատ ենք անհանգստացած` լինի դա Նավալնիի հետ կապված պահվածքով, Solar Winds-ի հետ կապված իրադրությամբ կամ Աֆղանստանում ամերկացիների գլխի համար պարգեւի մասին հաղորդագրություններով»,-ասել Է Բայդենը: Բոլոր մեղադրանքները Մոսկվան քանիցս հերքել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Բայդենը հեռախոսազրույց Է վարել Գվատեմալայի նախագահի հետ

Անի Գրիգորյան

Բայդենը հիասթափված Է, որ տնտեսության օգնության պլանում չեն ներառի աշխատանքի վարձատրման բարձրացումը

Անի Գրիգորյան

Բայդենը սաուդյան թագավորի հետ բանակցություններ կվարի Խաշքաջիին նվիրված զեկույցի նախօրյակին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին