27 Փետրվարի, 2021
134636.8 By Google Analytics 26.02.2021
Գլխավոր » Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
Իրավունք

Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը:

Այս մասին վարչապետն ասել է Արդարադատության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ:

«Արդարադատության նախարարությունն, իհարկե, գործունեության շատ լայն շրջանակ ունի, բայց, սովորաբար, առաջին հերթին ասոցացվում է դատական, դատաիրավական համակարգի քաղաքականության և օրենսդրության հետ, և ես ուրախ եմ, որ մենք, ըստ էության, դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում շատ մեծ թափ ենք հաղորդել: Իհարկե, այդ գործողությունների և բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում և տեսանելի կդառնան, բայց ես համոզված եմ, որ մենք հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ, այն է` անկախ դատական համակարգի և արդար դատական համակարգի հաստատումը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ վերջին շրջանում ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչն անթույլատրելի է և խարխլում է դատական համակարգի և արդարադատության գաղափարը:

Վարչապետն ընդգծել է, որ այստեղ պետք է ոչ միայն ընթացիկ, այլև երկարաժամկետ մեխանիզմներ լինեն նման երևույթները ոչ միայն արմատախիլ անելու, այլև ընդհանրապես թույլ չտալու համար:

Նիկոլ Փաշինյանն ու նախարարության աշխատակազմը քննարկել են նաև նախարարությանն առնչվող այլ հարցեր:

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-ամյակի առթիվ

Նատա Հարությունյան

Նոր իրողությունների պատգամաբերը

Անի Գրիգորյան

Փաշինյանը Սյունիքի մարզից վերադառնում է Երևան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին